Արևմտյան շրջանակները բացահայտում են Իրանի հակաօդային պաշտպանությունը ճնշելու մանրամասները՝ Իսրայելի կողմից Բաքվի միջոցով:
The National Interest ամսագիրը գրում է, որ 12-օրյա պատերազմի սկզբում Ադրբեջանը թույլատրել է Իսրայելին օգտագործել իր տարածքը՝ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերի վրա անօդաչու հարվածներ իրականացնելու համար։
Մեջբերում The National Interest-ի հոդվածից․ «Իսրայելցիներն օգնեցին Ադրբեջանին 2020 թ․ պատերազմի ընթացքում Հայաստանի դեմ, իսկ ի պատասխան՝ Բաքուն թույլատրեց, որ Իսրայելը Ադրբեջանի տարածքից իրականացնի մի շարք անօդաչու հարվածներ Իրանի հրթիռային և հակաօդային համակարգերի ուղղությամբ՝ հենց Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի սկզբում»:
Արա ՊՈՂՈՍՅԱՆ